«Դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել»,- կիրանցիներին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Փաստորեն Ղալումյանը խոստովանել է, որ քարտեզն Ալիևն է գծում, իսկ իրենք էշի գլուխ են:
Հիշեցի` 44-օրյա պատերազմից հետո ոնց էին մեղավոր կարգել լրագրողներին:
Գերիների ծնողներին ասում էին.
«Լրագրողների հետ խոսում եք, դրա համար ձեր երեխեքին չեն ազատում»:
Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ